Ստալինին դրական վերաբերվողների թիվը հասել է 70 տոկոսի 

Ստալինին դրական վերաբերվողների թիվը հասել է 70 տոկոսի 

Ռուսաստանում Ստալինի հանդեպ դրական վերաբերմունք ունեցողների թիվը հասել է 70 տոկոսի։Այս մասին հայտնում է meduza-ն, մանրամասնելով, որ ռուսաստանցիների 70 տոկոսն այդպիսով կարծում է, որ Ստալինը դրական ազդեցություն է ունեցել երկրի կյանքի վրա։

Սա ռեկորդային թիվ է, քանի որ դեռ երբեք Ստալինի ժողովրդականությունը չի հասել նման թվի։ Իսկ ահա Ստալինին բացասաբար վերաբերվողների թիվը չի գերազանցում 19 տոկոսը։ Ուշագրավ է այն, որ 2001 թվականին օրինակ, դրական էին վերաբերվում հարցվածների 51 տոկոսը, բացասական՝ 41 տոկոսը։